giovedì 28 novembre 2019

Lettera in riferimento alla visita del Premier Pashinyan a Roma

All’Ufficio Stampa del Primo Ministro della Repubblica d’Armenia Nikol Pashinyan
Al Ministero degli Esteri della Repubblica d’Armenia
Al Dipartimento delle Relazioni internazionali e della Diaspora presso il Ministero dell'Istruzione, delle Scienze, della Cultura e dello Sport della Repubblica d'Armenia
All’Ambasciata della Repubblica d'Armenia in Italia

A nome dei soci dell’associazione Assoarmeni e tenendo conto delle numerose richieste di chiarimenti, ci rivolgiamo alle sopraccitate istituzioni in riferimento al mancato incontro con gli armeni, residenti a Roma e nel Lazio, del Premier armeno Nikol Pashinyan, in visita ufficiale in Italia dal 20 al 22 novembre 2019.
Ricordiamo che dopo l’approdo all’Isola di San Lazzaro a Venezia, il premier ha avuto una serie di incontri a Milano, il primo dei quali proprio con i suoi connazionali, nell’affollatissima chiesa armena apostolica dei Quaranta Martiri. L’ultima tappa era la capitale romana.
Qualcuno però ha preferito all’incontro degli armeni di Roma e del Lazio con il proprio premier, la visita al Pontificio Collegio armeno. Dal video e descrizione postati sulla pagina FB di questa istituzione apprendiamo che ad accoglierlo, accompagnato dai due Ambasciatori armeni con il loro personale di ambasciata, nella chiesa semideserta c’erano: il Rappresentante degli armeni cattolici l’arcivescovo Minassian, il Rettore del Pontificio Collegio armeno con i suoi studenti, le suore armene dell’Immacolata Concezione e i pochissimi armeni, evidentemente scelti dal padrone di casa.
Eppure, la numerosa e variegata comunità armena di Roma e del Lazio, pur avendo come nucleo la diaspora storica, è composta nella stragrande maggioranza proprio da cittadini armeni. Studenti, lavoratori, casalinghe, professionisti, disoccupati, giovani e non, che lontani dal proprio Paese, hanno sperato nel successo del movimento di protesta - intrapreso nella primavera del 2018 dall’allora leader dell’opposizione, oggi diventato il nostro Premier - certamente meritavano questo incontro al pari dei loro connazionali di Milano.
A rigor di cronaca va ricordata anche la visita in Italia del Presidente dell’Assemblea Nazionale della Repubblica Armena, Ararat Mirzoyan, avvenuta nel mese scorso. Quella volta l’incontro dell’alta carica istituzionale della Repubblica Armena con la comunità c’è stato, anche se con poche adesioni, dato che la comunicazione era apparsa esclusivamente sulla pagina FB dello stesso Pontificio Collegio. Si vuole pensare che allora si sia trattato solo di una omissione organizzativa. Tuttavia, questi due indizi lasciano intravedere un’intenzionalità nel selezionare il pubblico degli incontri e, più in generale, nell’adottare determinate scelte.
Quest’ultima, ambigua e poco trasparente ha giustamente suscitato sconcerto e disappunto nella comunità armena e in primis, nei suoi giovani, che hanno trovato sfogo sul sito del quotidiano online armdaily.am, imputando all’ambasciata il mancato appuntamento e ricordando anche come le loro manifestazioni della scorsa primavera in favore dell’attuale Premier, hanno indotto la rappresentanza diplomatica non ad un tentativo di dialogo, ma alla richiesta dell’intervento della Polizia Italiana.
Senza soffermarsi sulla lettera di protesta e la sua smentita (leggi), arrivata a nome del Consiglio della Comunità Armena di Roma, con tanto di minaccia di denuncia, vogliamo far notare che nessuna organizzazione, associazione o unione, operante sul territorio romano, può pensare di rappresentare tutta la comunità armena, tanto più, usando impropriamente il suo nome. Certamente i giovani in questione per molti motivi ne sono l’espressione migliore.
Pertanto ci aspettiamo delle delucidazioni su quanto accaduto a Roma da tutti i destinatari di questa lettera e in primo luogo, dalla nostra rappresentanza diplomatica presso la Repubblica italiana.

Comitato Direttivo di Assoarmeni


ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարին
ՀՀ Արտաքին Գործերի Նախարարությանը
ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի Նախարարության Արտաքին
Կապերի եւ Սփյուռքի Վարչությանը

Իտալիայում ՀՀ Դեսպանությանը

Assoarmeni-ի (Հռոմի եւ Լացիոյի հայ համայնքի միություն) անդամների անունից, ինչպես
նաեւ պարզաբանումներ հայցող բազմաթիվ անհատների խնդրանքով դիմում ենք վերոնշյալ
հաստատություններին 2019 թ.-ի նոյեմբերի 20-ից 22-ը Հայաստանի Հանրապետության
վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իտալիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Հռոմի եւ
Լացիոյի հայ համայնքի հետ հանդիպման ձախողման կապակցությամբ։
Հիշեցնում ենք, որ Վենետիկի Սուրբ Ղազար կղզի ժամանելուց հետո վարչապետը նաեւ
Միլանում մի շարք հանդիպումներ ունեցավ, որոնցից առաջինը՝ իր հայրենակիցների հետ
մարդաշատ Սբ. Քառասուն Մանկանց Հայ Առաքելական եկեղեցում: Վերջին հանդիպումները
ծրագրված էին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում:
Բայց Հռոմի եւ Լացիոյի հայության հետ հանդիպման փոխարեն, ինչ որ մեկի նախընտրությամբ,կազմակերպվել էր վարչապետի այցը Քահանայապետական հայ վարժարան։ Այս հաստատության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութից եւ նկարագրությունից տեղեկանում ենք, որ կիսադատարկ եկեղեցում վարչապետին եւ նրան ուղեկցող երկու հայ դեսպաններին ու դեսպանատան աշխատակիցներին դիմավորել էին. Կաթոլիկ հայերի առաջնորդ Արքեպիսկոպոս Մինասյանը, Քահանայապետական հայ վարժարանի տնօրենն իր ուսանողների հետ, Անարատ հղության միաբանության հայ քույրերը եւ հայ համայնքի փոքրաթիվ անդամներ, որոնց ըստ երեւույթին ընտրել-հրավիրել էր տան տերը։
Հարկ է նշել, որ Հռոմի եւ Լացիոյի բազմամարդ եւ բազմազան հայ համայնքի կորիզը թեպետ
պատմական սփյուռքն է, սակայն ճնշող մեծամասնությունը Հայաստանի քաղաքացիներ են:
Մասնագետ եւ գործազուրկ, ուսանողներ եւ աշխատողներ, ընտանիքի մայրեր, երիտասարդներ եւ տարեց մարդիկ, որոնք հեռու իրենց երկրից հույսեր են փայփայել, որ 2018 թ.-ի գարնան բողոքի ալիքը՝ ղեկավարած ժամանակի ընդդիմության առաջնորդ եւ մեր ներկայիս վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, կհաղթանակի։ Անշուշտ, բոլոր այս մարդիկ արժանի էին վարչապետի հետ հանդիպմանը, ինչպես նրանց հայրենակիցները Միլանում։
Հարկ է նաեւ հիշատակել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի Հռոմ կատարած այցը անցած ամիս։ Այդ ժամանակ հայ համայնքի անդամների հանդիպումը բարձրաստիճան հյուրի հետ թեպետ տեղի ունեցավ, սակայն դրա մասնակիցները փոքրաթիվ էին։
Բարձրաստիճան ներկայացուցչի հետ հանդիպման մասին հաղորդակցությունը հայտնվել էր
բացառապես վերոհիշյալ՝ Հռոմի հայ կաթոլիկ վարժարանի ֆեյսբուքյան էջում:
Կարելի է ենթադրել, որ խնդիրը զուտ կազմակերպչական թերացումն էր։ Այնուամենայնիվ,
վերոհիշյալ միջադեպերը թույլ են տալիս ենթադրել, որ հանդիպման մասնակիցները
ընտրված էին կանխամտածված կերպով եւ առհասարակ որոշակի ուղղվածություն ունեցող
ընտրություններ են կատարվում։
Այս ընտրությունները, որոնք անորոշ են եւ քիչ թափանցիկ, արդարացիորեն հարուցել են
վրդովմունք և հիասթափություն հայ համայնքի եւ, առաջին հերթին, երիտասարդների
շրջանում, ովքեր առցանց armdaily.am թերթի կայքում արտահայտել են իրենց զայրույթը՝
մեղադրելով դեսպանատանը ձախողված հանդիպման համար։ Նրանք նաեւ հիշեցրել են, թե
ինչպես ի պատասխան իրենց 2018 թ.-ի գարնան ցույցերին՝ հօգուտ ներկայիս վարչապետի,
դիվանագիտական ներկայացուցչությունը ոչ թե երկխոսության փորձ արեց, այլ պահանջեց
Իտալիայի ոստիկանության միջամտությունը:
Չմանրամասնելով բողոքի նամակի եւ վերջինս հերքող նամակի բովանդակությունը (կարդալ), որը գրվել է Հռոմի հայ համայնքի Խորհուրդ (Consiglio della Comunita Armena di Roma)
կազմակերպության անունից, եւ որը ամփոփվում է «օրենքի առջեւ պատժելիության»
սպառնալիքով, ցանկանում ենք նշել հետեւյալը. Հռոմի տարածքում գործող ոչ մի հայկական
կազմակերպություն կամ միություն չի կարող խոսել ողջ հայ համայնքի անունից՝ առավել
եւս անհիմն գործածելով նրա անունը։ Անշուշտ, վերոհիշյալ երիտասարդները բազում
առումներով, այդ համայնքի լավագույն դրսեւորումն են։
Այսու, ակնկալում ենք պարզաբանումներ Հռոմում չկայացած հանդիպման կապակցությամբ
այս նամակի բոլոր հասցեատերերից եւ առաջին հերթին Իտալիայում մեր հայ
դիվանագիտական ներկայացուցչությունից։

Assoarmeni-ի Ղեկավար Կոմիտե



Nessun commento:

Posta un commento